Ովքե՞ր են «Հրապարակից» «նեղացածները»

Ովքե՞ր են «Հրապարակից» «նեղացածները»
Օրերս մեր թերթի բարեկամներից մեկը եղել էր պետական պաշտոնյաներից մեկի առանձնասենյակում եւ պատահաբար նկատել, որ վերջինիս սեղանին մի թուղթ է դրված՝ ««Հրապարակ» օրաթերթից նեղացածների ցուցակ» վերնագրով: Որքան հասկացել էր մեր ընկերը՝ այդ ցուցակում նշված անձանց հետ աշխատանք են տանում, որ նրանք հերթով մտնեն դատարան եւ թերթին դատի տան ու մեծ գումարներ պահանջեն: Արդյունքում կստացվի, որ տվյալ պաշտոնյան ու գերատեսչությունը մեջտեղում չեն երեւա, իսկ թերթի տպագրությունը հարցականի տակ կդրվի: Մենք առայժմ չենք հրապարակում պաշտոնյայի անունը, սակայն նոր դատական հայցեր ստանալու դեպքում  կհրապարակենք: