Հանցավոր խմբի անդամներից մեկը ՀՔԾ պետի տեղակալի որդին է

Հանցավոր խմբի անդամներից մեկը ՀՔԾ պետի տեղակալի որդին է
Ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները հաղորդում են, որ քիչ առաջ Մյասնիկյան պողոտայում վնասազերծված հանցավոր խմբի անդամներից մեկը ՀՀ բարձրաստիճան մի պաշտոնյայի` ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդին է:



Նկատենք, որ ավազակախմբի վնասազերծման գործողությունը իրականացվել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից:



Այն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում ավազակախմբի անդամները բերման են ենթարկվել:



Չի բացառվում, որ հանցագործներն ամիսներ առաջ ավազակային հարձակումներ իրականացրած ավազակային խմբի անդամներն են: