Փառանձեմ մայրիկը հրապարակավ այրել է Սերժ Սարգսյանի նկարը

Փառանձեմ մայրիկը հրապարակավ այրել է Սերժ Սարգսյանի նկարը
Արցախյան ազատամարտի առաջին զոհերից մեկի՝ Նոր Հաճնից Էդիկ Տոռոզյանի մայրը՝ 86-ամյա Փառանձեմ մայրիկը, հանրահավաքների ամենաակտիվ մասնակիցներից է: Նա միշտ որեւէ պաստառ է ձեռքին ունենում, երբեմն՝ Հայաստանի դրոշը: Իսկ երեկ Փառանձեմ մայրիկը հրապարակավ այրել է Սերժ Սարգսյանի նկարը: