Էքսպրես-հղիություն՝ 2 րոպեում (վիդեո)

Էքսպրես-հղիություն՝ 2 րոպեում (վիդեո)
Կանագավայի Տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները Tokyo Game Show 2011-ի ցուցահանդեսին ներկայացրին հղիության սիմուլյատոր: Դա մի համակարգ է, որը մարդը կարող է հագնել բաճկոնակի պես: Սիմուլյատորը թույլ է տալիս մի քանի րոպեի ընթացքում զգալ, թե ինչպես է անցնում ողջ հղիությունը: Բաճկոնակը մեծանում է վիրտուալ պտղի զարգացմանը զուգահեռ, որին, ի դեպ, կարելի է հետեւել էկրանի վրա: Համակարգի շնորհիվ կարելի է զգալ նաեւ «փոքրիկ»-ի հարվածները:



Զգացողություններն ավելի լիարժեք դարձնելու համար բաճկոնակի մեջ ջուր է լցվում, որի ջերմաստիճանը համապատասխանում է պտղային հեղուկի (37-28 աստիճան) ջերմաստիճանին՝ հնարավություն տալով էքսպրես-հղիության ընթացքում զգալ «պտղի» ջերմությունը, գրում է Diginfo-ն: