Հռոմի պապի պատարագն ընդմիջվել է կրակոցներով

Հռոմի պապի պատարագն ընդմիջվել է կրակոցներով
Գերմանական Էրֆուրտ քաղաքում Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի պատարագի ժամանակ կրակոցներ են եղել: ITAR-TASS-ը, հղում անելով գերմանական հեռուստաընկերություններից մեկին, գրում է, որ վիրավորվել է անվտանգության աշխատակիցներից մեկը:



Իրավապահ մարմիններին արդեն հաջողվել է ձերբակալել չարագործին: Տեղական ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ նման միջադեպ իրոք տեղի է ունեցել քաղաքային հրապարակին կից փողոցներից մեկում: Ներկայումս պարզվում են դեպքի հանգամանքները: