Այս տարի 82 լրագրող է սպանվել

Այս տարի 82 լրագրող է սպանվել
2011թ. սկզբից մինչ օրս աշխատանքային պարտականություններ կատարելիս զոհվել են 82 լրագրող: Այսպիսի վիճակագրություն է ներկայացրել Վիենայում գտնվող Մամուլի միջազգային ինստիտուտի տնօրեն Էլիսոն Մաքքենզին, գրում է ITAR-TASS-ը:



Թայվանում անցնող մեդիաֆորումի ժամանակ նա նշել է, որ ամենավտանգավոր վայրը ԶԼՄ ներկայացուցիչների համար Մեքսիկան է եղել: Այս տարի այնտեղ սպանվել է 10 լրագրող, ովքեր հետաքննում էին հանցագործ նարկոկարտելների գործունեությունը:



Ծառայողական պարտքի կատարումը 8 լրագրողի մահվան պատճառ է դարձել Իրաքում: Երրորդ տեղում Պակիստանն է, որտեղ զոհվել են լրատվամիջոցների  6 ներկայացուցիչ: Մաքքենզիի խոսքերով՝ լրագրողների համար անվտանգ չէ նաեւ աշխատել Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում՝ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Լիբիան, Թունիսը եւ Եգիպտոսը: