97 տարեկանում Սոֆյա տատը 5 ատամ է հանել

97 տարեկանում Սոֆյա տատը 5 ատամ է հանել
Վերջերս Լոռու մարզում տեղի ունեցած դեպքը շատերին է զարմացրել: Ստեփանավանի տարածաշրջանում գտնվող Արմանիս գյուղի 97-ամյա բնակչուհի Սոֆյա Սարգսյանը 5 ատամ է հանել:



5 երեխաների մայր Սոֆյա տատիկը գյուղում այսօր ապրում է մենակ` հարևանների խնամքի ներքո: Երկար տարիներ Սոֆյա տատը զբաղվել է գյուղատնտեսությամբ` կոլխոզում մեծ ավանդ է թողել, իսկ հիմա իր արածի համար և ոչ մի օգնություն չի ստանում, փոխարենը բավարարվում է պետության տված 30 հազար դրամ թոշակով, որը, ըստ նրա, չի բավարարում նույնիսկ մինիմալ ծախսերի համար: 97-ամյա ծեր կինը այսօր մնացել է հարևանների խնամքի ներքո: Նրանք են միայնակ տատիկի համար հաց պատրաստում, շոր լվանում, օգնում տան գործերում: Տատը դեռևս չի դժգոհում իր նոր ատամներից: Իսկ երկարակեցության գաղտնիք որպես այդպիսին 97-ամյա տատիկը չունի, ժամանակին լավ աշխատել ու ապրել է: