ՀՀԿ պատգամավորը որոշել է չվերադառնալ Հայաստան

ՀՀԿ պատգամավորը որոշել է չվերադառնալ Հայաստան
Մի քանի օր առաջ մահացած մորը հուղարկավորելու նպատակով Հայաստան է ժամանել ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Հարություն Փամբուկյանը: Երեկ թաղմանը ներկա է գտնվել իշխանական գրեթե ողջ վերնախավը: Չի եղել միայն Սերժ Սարգսյանը, որը բացակայում է հանրապետությունից: Հարություն Փամբուկյանը, որն այժմ Մոսկվայում է ապրում, որոշ տեղեկություններով, որոշել է չվերադառնալ Հայաստան: Թերեւս նա չի մասնակցի նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններին Փամբուկյանը ՀՀԿ շտաբի պետն էր: