ՀԱԿ-ը շուրջօրյա հանրահավաքներ կանի

ՀԱԿ-ը շուրջօրյա հանրահավաքներ կանի
Հայ ազգային կոնգրեսի հանրաժավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում առաջարկել է ներկա գտնվողներին ընտրել նստացույցի եւ շուրջօրյա հանրահավաքների միջեւ: Այնուհետեւ հարթակ են հրավիրվել ՀԱԿ-ի եւ քաղաքական խորհրդի բոլոր անդամները, որպեսզի որոշում կայացնեն:



Խորհրդակցելուց հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ որոշում է կայացվել ընդառաջել ինքնաբուխ միջոցառում անցացնելու ժողովրդի ցանկությանը եւ ազդարարում շուրջօրյա հանրահավաքների մեկնարկը:



Շուրջօրյա հանրահավաքների ժամկետը մեկ շաբաթ է: