Մեծահարուստների տարօրինակ սովորույթները

Մեծահարուստների տարօրինակ սովորույթները
Մեր պաշտոնյաներն ու մեծահարուստները երբեմն տարօրինակ ճաշակ ու սովորույթներ են ունենում: Ասենք, նրանցից մեկը տուն է կառուցում Ազգային ժողովի շենքի նմանությամբ: Մյուսը մի ամբողջ գազանանոց է պահում, կազմված վայրի գազաններից: Երրորդը տան մոտակայքում եկեղեցի է կառուցում, որ թաքուն ապաշխարի:



Չորրորդը մարդկանց նստացնելուց ազատ ժամերին ծաղիկներ է լուսանկարում: Իսկ որոշ բարձրաստիճան անձինք ու օլիգարխներ էլ հաճախակի այցելում են աստղագուշակների եւ բախտ նայողների:



Մեր տեղեկություններով, աստղերի միջոցով իրեն սպասվող իրադարձությունները պարբերաբար ճշտելու սովորույթ ունի ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: