Մեղքերի թողություն են ուզում ստանալ

Մեղքերի թողություն են ուզում ստանալ
Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն առաջիկա օրերին մեկնելու են Երուսաղեմ: Ուխտավորները, մեր տեղեկություններով, որոշել են սուրբ քաղաքում մեղքերի թողություն ստանալ:



Արմեն Ղուլարյանը մեզ հետ հեռախոսազրույցում, չգիտես ինչու, նյարդայնացած նշեց, որ ինքը ոչինչ մեզ չի ասելու: «Ոչ մի տեղ էլ չենք գնում»,-ասաց ու անջատեց հեռախոսը:



Իսկ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն անհասանելի էր: