Ալիկ Սարգսյանի ակտիվ PR-ը

Ալիկ Սարգսյանի ակտիվ PR-ը
Ալիկ Սարգսյանին սկսել են ակտիվորեն PR անել: «Հանուն ապագայի» քաղաքացիական նախաձեռնությունը, որի ղեկավարներից է Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի անդամ Լեւոն Երզնկյանը, ոստիկանապետին ճանաչել է «Ամսվա մարդ»: Գտել են, որ Սարգսյանը սեպտեմբերին ամենաարդյունավետ աշխատանք ցուցադրած պետական գերատեսչության ղեկավարն է:  Հավանաբար, նկատի ունեն վերջերս վնասազերծված բանդայի հետ կապված աշխատանքը: