Թայլանդի ջրհեղեղի զոհերի թիվն աճում է

Թայլանդի ջրհեղեղի զոհերի թիվն աճում է
Թայլանդի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 215-ի: Հուլիսի վերջից մինչ օրս տարերքի հարվածներից տուժել է 2,5 մլն մարդ, սողանքների հետեւանքով փլուզվել են 123 ճանապարհներ ու մայրուղիներ, ջրի տակ է անցել 1,2 մլն հա գյուղատնտեսական հողատարածք:Հուլիսից վերջից շարունակվող տեղատարափ անձրեւները եւ օգոստոսի սկզբին ներխուժած Նոք-Տեն արեւադարձային փոթորիկը հեղեղումներ են առաջացրել պետության 77 գավառներից 57-ում: Տարերային աղետների կանխարգելման վարչությունը զգուշացրել է թագավորության հյուսիսի եւ հյուսիս-արեւելքի բնակիչներին մոտեցող մեկ այլ՝ Նալգայ արեւադարձային փոթորկի մասին, որը երկրի հյուսիսային հատված կհասնի հինգշաբթի օրը: