«Լյուբիտելսկի» նկարում էին

«Լյուբիտելսկի» նկարում էին
Երեկ կեսօրին Ազատության հրապարակում հանրահավաք-նստացույցի մասնակիցներին էին խառնվել տարօրինակ պահվածքով մարդիկ, որոնց ձեռքներին կային ֆոտո եւ տեսախցիկներ: Նրանցից մեկին դիմելով, ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գեւորգյանը հետաքրքրվեց՝ ով է, որտեղից: «Ախպեր, էս հարցաքննո՞ւմ եք, «լյուբիտելսկի» նկարում եմ, եկել եմ Եղեգնաձորից»: Ապա նկատելով, որ մենք էլ իրեն ենք նկարում, իրար անցավ. «Մի նկարի ինձի, ապեր ջան, ասում եմ՝ մի՛ նկարի, պետք չի, էլի»: