Հերթական ահաբեկչությունը Պակիստանում

Հերթական ահաբեկչությունը Պակիստանում
Անհայտ անձը 12 շիիթ ուխտավորի է գնդակահարել Պակիստանի հարավ-արեւմուտքում: Այս մասին այսօր հաղորդել է Պակիստանի ոստիկանությունը: Հարձակվողը կանգնեցրել է ուխտավորներով ավտոբուսը Բելուջիստան գավառի վարչական կենտրոնում եւ կրակ բացել ուղեւորների վրա՝ նախապես ստիպելով նրանց շարք կանգնել: Միջադեպի արդյունքում զոհվել է 12 մարդ, եւս վեցը վնասվածքներ են ստացել: Ոստիկանությունը ենթադրում է, որ հարձակումը կրոնական ֆանատիզմի հերթական դրսեւորում է: Հայտնի է, որ «Ալ Քաիդա» եւ «Թալիբան» կազմակերպություններին աջակցող սուիթները երկրի այս հատվածում պարբերաբար հարձակումներ են գործում շիիթների վրա: