«Թող գարշոկներ բերեն»

«Թող գարշոկներ բերեն»
Այսօր «Հայելի» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դատապարտեց այն երեւույթը, որ մարդկանց ուղղակիորեն զրկել են ազատ տեղաշարժվելու հնարավորությունից՝ երթուղայիններին արգելելով մարզերից Երեւան գալ . «Ես այդքան ինֆորմացված չեմ, սակայն դա դատապարտելի է, ինչպես կարելի է զրկել մարդկանց տեղաշարժվելու իրավունքից»,- ասաց Գալուստ Սահակյանը:



Վերջինն անդրադարձավ նաեւ ՀԱԿ հավաքներին եւ հորդորեց ոստիկանությանը զբաղվել դրանով. «Ես զարմանում եմ ՝մինչ այս ինչո՞ւ չեն ցրել»,- հայտարարեց նա: Անդրադառնալով այն հարցին, որ Օպերայի տարածքում վճարովի զուգարանները փակել են, Գալուստ Սահակյանն ասաց, որ դա հարիր չէ մեր ազգին. «Ախր, հո իրանց համար զուգարան չենք բերելու, թող գարշոկներ բերեն»,- նշեց Գալուստ Սահակյանը:



Հարություն Մկրտչյան