Մահացել է ՅՈՒԿՕՍ-ի նախկին փոխնախագահը

Մահացել է ՅՈՒԿՕՍ-ի նախկին փոխնախագահը
Մոսկվայի իր տանը մահացել է ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանը: Վերջին տարիներին Ալեքսանյանը լուրջ առողջական խնդիրներ ուներ: 2006թ. սեպտեմբերին նրա մոտ հայտնաբերվեց ՁԻԱՀ՝ վերջնային փուլում: Բացի այդ նախկին թոփ-մենեջերի մոտ հայտնաբերվել է լյարդի քաղցկեղ եւ տուբերկոլյոզ, աչքերի լուրջ խնդիրների պատճառով նա գրեթե կուրացած է եղել: Չնայած այս ամենին, նրան հրաժարվում էին ազատել կալանքից: Ալեքսանյանը մեղադրվում էր տնտեսական հանցագործությունների մեջ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը եւ Ալեքսանյանի դատապաշտպանները մի քանի տարի շարունակ պահանջում էին ազատել նրան՝ առողջական վիճակը հաշվի առնելով: 2008թ. դեկտեմբերին նրան ազատ արձակեցին 50 մլն ռուբլի գրավով: