Հելիումի հսկայական հանքավայր է հայտնաբերվել Իրանում

Հելիումի հսկայական հանքավայր է հայտնաբերվել Իրանում
Իրանի պաշտոնական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրի հարավային մասում հելիումի հսկայական հանքավայր է հայտնաբերվել: Հանքավայրի պաշարների ծավալը գնահատվում է մոտ 10 մլրդ մ3, այն դեպքում, երբ ողջ աշխարհում հելիումի պաշարը 40 մլրդ մ3 է կազմում: Հանքավայրը հայտնաբերվել է Հարավային Պարս գավառում:  Հարավային Պարսի Նավթի եւ գազի ընկերության տնօրեն Մուսա Սուրին հայտնել է, որ հանքավայրի շահագործումը կիրականացվի ռուսական խոշոր ընկերության հետ համատեղ: