Աշխարհն ուսուցիչների կարիք ունի

Աշխարհն ուսուցիչների կարիք ունի
Աշխարհում 2 մլն ուսուցչի պակաս կա: Այսպիսի տվյալներ է հրապարակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրական ինստիտուտը այսօր նշվող Ուսուցչի համաշխարհային օրվա հետ կապված: Այս խնդիրը հատկապես տեսանելի է Սահարայից հարավ գտնվող աֆրիկյան երկրներում՝ միայն այնտեղ մոտ 1,12 մլն ուսուցչի պակաս կա:



ՄԱԿ Կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով կազմակերպությունն արձանագրել է, որ կին-ուսուցիչների աշխատանքային պայմանները, նրանց աշխատավարձը եւ հասարակական կարգավիճակը շարունակում են վատթարանալ:



Ուսուցչի համաշխարհային օրը նշվում է 1994թ. հոկտեմբերի 5-ից. այդ օրն է ընդունվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության՝ ուսուցիչների վերաբերյալ հանձնարարականը: