Փոքրիկ ամառ հոկտեմբերին

Փոքրիկ ամառ հոկտեմբերին
Նախքան տաք վերարկուներին անցնելը 15 օր հնարավորություն ունենք վայելելու «փոքրիկ ամառ»: Հայաստանում հոկտեմբեր ամսվա առաջիկա տասնօրյակում սպասվում է ջերմաստիճանի տաքացում՝ 2 աստիճանով: Մինչև ամսի15-ը առավելապես առանց տեղումների եղանակ է սպասվում ողջ տարածաշրջանում:



Թեմայի շուրջ խոսեց Արտակարգ իրավիճակների նախարարության Հայպեդհիդրոմետ ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Բանախոսը նշեց, որ այս տարի ցուրտը այնքան էլ սաստիկ չի եղել, իսկ այն տարածաշրջաններում, որտեղ ձյուն է տեղացել, գյուղատնտեսությունը վնաս չի կրել:



Մայրաքաղաքում, Արարատյան դաշտում եւ Տավուշում մինչեւ հոկտեմբերի 15-ը սպասվում է ջերմաստիճանի բարձրացում՝ մինչև 25-26 աստիճան:



Գոհար Փեփոյան