Նոբելյան մրցանակ՝ քվազիբյուրեղների համար

Նոբելյան մրցանակ՝ քվազիբյուրեղների համար
Քիմիայի ոլորտում 2011թ. Նոբելյան մրցանակն այսօր հատկացվել է հրեա գիտնական Դենիել Շեխթմանին: Գիտությունների թագավորական ակադեմիային կից Նոբելյան կոմիտեն հայտնել է, որ գիտնականը մրցանակին արժանացել է քվազիբյուրեղների բացահայտման համար:



Նոբելյան հիմնադրամը տարիներ շարունակ գաղտնի էր պահում մրցանակների թեկնածուների անունները եւ միայն 1974թ.-ին հայտարարեց, որ փակ կմնան միայն վերջին 50 տարվա արխիվները: Այժմ Նոբելյան հիմնադրամի կայքում արդեն հրապարակվում է մրցանակի թեկնածուների ցանկը:



2010թ. քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակ ստացան դեղագործության եւ էլեկտրոնային արդյունաբերության մեջ լայն կիրառություն ունեցող նոր կատալիտիկ ռեակցիաներ մշակած Ռիչարդ Հեքը (ԱՄՆ), Եյիթի Նէգիսին եւ Ակիրէ Սուձուկին (Ճապոնիա):