Կախված է Սերոբի ցուցմունքից

Կախված է Սերոբի ցուցմունքից
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի դատաքննությունը: Վերջին դատական նիստում դատարանը շուրջ երեքուկես ժամ հարցաքննել է գործով վերջին վկային, որը նախորդ անգամ չէր ներկայացել դատաքննությանը: Մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ հաջորդ դատական նիստը տեղի է ունենալու նոյեմբերի 7-ին:



Դատաքննության ընթացքում հարցաքննված վկան, ըստ Ամիրզադյանի, տուժողներից եւ ոչ մեկի հետ որեւէ բարեկամական կամ ընկերական հարաբերություններ չի ունեցել, նրանց ճանաչել է որպես Ախթալայի կողքի շենքերի բնակիչներ. «Իսկ Սերոբ Տեր-Պողոսյանին նա ճանաչում էր, այո, աշխատել ա նրա մոտ»:



Դատախազի կարծիքով,  դատաքննության պրոցեսը կախված է նրանից, թե ինչ ցուցմունք կտա Տեր-Պողոսյանը, եւ հնարավոր է նոր միջնորդություններ լինեն՝ դատաքննությունը լրացնելու, նոր ապացույցներ հետազոտելու կապակցությամբ: