Առաջիկա ընտրությունների հետ կապված անելիք չունի՞

Առաջիկա ընտրությունների հետ կապված անելիք չունի՞
Մինչ այլ կուսակցություններում նախընտրական տրամադրություններ են, համամասնական ցուցակներն են ճշտվում, եւ քննարկվում են Ռ. Քոչարյանի վերադարձն ու քաղաքական դաշտի հնարավոր վերաձեւումները, ՕԵԿ նախագահ, ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը ՀՀ Անվտանգության խորհրդում գլոբալ խնդիրների քննարկումներ է կազմակերպում. օրեր առաջ այստեղ քննարկում էին աղանդների խնդիրը, դրանից առաջ՝ թմրամիջոցների հետ կապված հարցերի քննարկման նիստ էր հրավիրվել, իսկ երեկ էլ «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հանձնաժողովի» նիստ է գումարվել: Հետաքրքիր է՝ Արթուր Բաղդասարյանն առաջիկա ընտրությունների հետ կապված անելիք չունի՞, թե՞ արդեն վստահ է, որ ԱԺ-ում ՕԵԿ-ն իր տեղն ունի, ուստի որեւէ աշխատանք տանելու իմաստ չի տեսնում: