Օգնեք «Հայկական ժամանակին»

Օգնեք «Հայկական ժամանակին»
«Հայկական ժամանակ» օրաթերթն արդեն ստացել է ԴԱՀԿ կատարողական թերթիկը եւ առաջիկայում ստիպված է 6 միլիոն դրամ վճարել երեք օլիգարխ-պատգամավորներին՝ Ռուբեն Հայրապետյանին, Սամվել Ալեքսանյանին եւ Լեւոն Սարգսյանին՝ յուրաքանչյուրին՝ 2 միլիոն 44 հազար դրամ: ՀԺ-ն նշված գումարը վճարելու համար ֆինանսական աջակցության կարիք ունի: Օգնել ցանկացողները կարող են ուղարկել hzh բառը 4735 համարին, որից հետո 1000 դրամ քաղաքացու հաշվից կփոխանցվի թերթի հաշվին:



Ինչպես նաեւ կարող են դրամային փոխանցում կատարել «Հայէկոնոմբանկի» հետեւյալ հաշվեհամարներին.



Դրամային՝   163008154888



Դոլարային՝  163008154896



Եվրո՝           163008012698



Օրաթերթի՝ իրեն աջակցելու հորդորին մեծ թվով արձագանքողներ կան, եւ ժամառժամ ավելանում է հանգանակության գումարը: Արդեն մոտ  3 միլիոն  դրամ  է  հավաքվել: