Շվեդ բանաստեղծը՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր

Շվեդ բանաստեղծը՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի 2011թ. դափնեկիր է դարձել շվեդ բանաստեղծ Թոմաս Թրանսթրյոմերը: Այս մասին այսօր հաղորդել է Շվեդական ակադեմիայի մշտական քարտուղար Փեթեր Էնգլունդը: Նոբելյան կոմիտեի հիմնավորման մեջ նշվում է, որ բանաստեղծը մրցանակին արժանացել է «իրականության նոր ընկալման կերպարների թափանցիկության խտացման համար»:



Թրանսթրյոմերը համարվում է XX դարի խոշորագույն շվեդ բանաստեղծ: Ծնվել է 1931թ.-ին Ստոքհոլմում: Մասնագիտությամբ հոգեբան լինելով՝ աշխատել է անչափահասների ու հաշմանդամների հատուկ բանտում: Թրանսթրյոմերը նաեւ պրոֆեսիոնալ դաշնակահար է: 1990-ականների սկզբի ծանր կաթվածից հետո նա սովորեց գրել ու դաշնամուր նվագել միայն ձախ ձեռքով:



Նոբելյան մրցանակակակիրը արձակ եւ չափածո 12 գրքի հեղինակ է: Նրա գործերը թարգմանվել են աշխարհի 60 լեզուներով: