Գայլերը մտել են Վանաձոր

Գայլերը մտել են Վանաձոր
Երեկ` հոկտեմբերի 5-ին, Վանաձոր քաղաքի Սարի թաղ կոչվող թաղամասին հարակից տարածքում, երեկոյան ժամը 20:30-ի մոտակայքում գայլը մտել է այծերի սուրուի մեջ, հոշոտել այնտեղ գտնվող 21 այծից 14-ին: Սարի թաղի 2-րդ փողոցի 7-րդ տան բնակչուհի Գրետա Թաթոսյանը, ում այծերը հոշոտվել են, մեզ հետ զրույցում պատմեց, որ առավոտյան իր աղջիկը այծերին կրկին սար է տարել:



Երեկոյան 20:30-ի սահմաններում նա նկատել է, որ այծերի սուրուն խառնվել է ու նրանց մեջ տեսնելով գայլին` կարծել է, թե շուն է, փորձել է փայտով վախեցնել, սակայն երբ գայլը մռնչացել է, աղջիկը վախեցած իջնել է տուն:



Այնուհետ հարևաններով գնացել են դեպքի վայր ու այծերի փոխարեն գտել են նրանց հոշոտված մարմինները: Տիկին Գրետայի պատմելով` հարձակման ժամանակ այծերը գտնվել են թաղամասից մոտ 100 մետր հեռավորության վրա: