Հունգարիայում մրգօղու փառատոն է սկսվել

Հունգարիայում մրգօղու փառատոն է սկսվել
Երեկ Հունգարիայում բացվել է պալինկայի՝ ազգային մրգօղու եւ տապակած երշիկների հինգերորդ ամենամյա փառատոնը: Բուդապեշտի Բուդայ դղյակում հյուրերին կառաջարկեն ըմպելիքի լավագույն տեսակները եւ տարբեր ուտեստներ: Տոնի մասնակիցները առաջինը կփորձեն այս տարվա պալինկան:



Պալինկան Բալկաններում հարգի խմիչք է, պատրաստվում է մրգերից ու հատապտուղներից՝ խաղողից, տանձից, ծիրանից, սալորից, խնձորից, երբեմն՝ կեռասից: Գիտակները բարձր են գնահատում ծիրանի պալինկան: Ասում են՝ դրա երկրպագուն է եղել նաեւ Անգլիայի թագավոր Էդուարդ VIII-ը: 2002թ.-ից պալինկա անունը կարող է կրել բացառապես Հունգարիայում աճեցրած մրգերից պատրաստված ալկոհոլային խմիչքը: