Ֆուտբոլը` մեծ էկրանից

Ֆուտբոլը` մեծ էկրանից
Այսօր` Երեւանի ժամանակով 22:45-ին, Դուբլինում կայանալիք Իռլանդիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը մեր հանդիսականները կհետեւեն ոչ միայն իրենց բնակարաններից եւ սրճարաններից, այլեւ Ֆրանսիայի հրապարակում տեղակայված մեծ էկրանից: Այս առիթով խաղի ցուցադրության ժամանակ երթեւեկությունը մասամբ կդադարեցվի տվյալ հատվածում. այս մասին «Հրապարակին» հայտնեցին ոստիկանության լրատվության վարչությունից: