Կիրկորովը վաճառում է ընկերների հագուստները

Կիրկորովը վաճառում է ընկերների հագուստները
Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը որոշել է գումար վաստակել իր հայտնի գործընկերների շնորհիվ: Օրերս նա հագուստի խանութ է բացել, որտեղ վաճառքի է հանել ռուսական էստրադայի ներկայացուցիչների անձնական իրերը: Օրինակ, Ֆիլիպի բուտիկից կարելի է գնել Վալերի Լեոնտեւի վերնաշապիկը, Ալլա Պուգաչովայի զգեստը կամ Լոլիտայի բլուզը:



Կիրկորովն իրեն փորձել է նաեւ հագուստի ոճաբանի գործում եւ նորաբաց խանութում ներկայացրել է իր «Phill 4 you» հավաքածուի նմուշները: Խանութի բացման արարողությանը Ֆիլիպն անձամբ է մասնակցել եւ, չմոռանալով, որ ինքը նաեւ երգիչ է, «ձեռքի հետ» էլ նոր ձայնասկավառակի պրեզենտացիան է կազմակերպել տեղում: