Գալկինն ուզում է մասնակցել «Եվրատեսիլին»

Գալկինն ուզում է մասնակցել «Եվրատեսիլին»
Հայտնի հումորիստ Մաքսիմ Գալկինը կեսկատակ-կեսլուրջ հայտարարել է, որ պատրաստվում է ելույթ ունենալ հաջորդ տարվա «Եվրատեսիլ» երգի մրցույթին` որպես Ռուսաստանի ներկայացուցիչ: Ռուսական հեռուստաընկերություններից մեկի եթերում Գալկինն ասել է, որ ծրագրել է բեմ իջնել օդապարիկով` մորթե կոստյումով: Եվրոպական ժյուրիին եւ հանդիսատեսին շոկի ենթարկելու համար Մաքսիմն ուզում է քաղաքային շանսոն կատարել, որը ներկայումս սիրված է Ռուսաստանում: