Հարկերը՝ հետո

Հարկերը՝ հետո
Օլիգոպոլիաների դեմ անհաշտ պայքարի ելած Հայաստանի կառավարությունը որոշել է ժեստ անել հերթական օլիգարխին` մինչեւ 2014 թ. հոկտեմբերի 15-ը հետաձգել է ներդրումային ծրագրով «Ախթամար» ՓԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկված ԱԱՀ գումարի վճարման ժամկետը: Ինչպես հայտնի է` Սեւանի ափին գտնվող  «Ախթամար»-ը պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Սարգսյանին` Ալրաղացի Լյովին:



Վերջինս կառավարության աջակցությամբ պատրաստվում է Սեւանի մոտ 20 հա տարածքում ստեղծել զբոսաշրջային մեծ համալիր, որը կներառի փոքր հյուրանոցներ (քոթեջներ), հանրային սննդի օբյեկտներ, խաղահրապարակներ, ժամանցային տարբեր կենտրոններ, ինչպես նաեւ լեռնադահուկային երթուղային ցանց, մոտ 110 մշտական աշխատատեղ։