Ինչ կարդալ «Հրապարակի» հոկտեմբերի 15-ի համարում

Ինչ կարդալ «Հրապարակի» հոկտեմբերի 15-ի համարում

Բանակում զոհված զինվորների մայրերն կրկին Բաղրամյան 26-ում էին: Այս անգամ մասնակիցները շատ էին ու վրդովված: Նրանց նախագահը չի ընդունել:



«….մեզ անիծում են, հետո օրն է գալիս, մեզ օրհնում են: Չի լինի, չի կարող լինել՝ ոչ մի մարդասպան, ոչ մի արյուն լափող չի կարող դուրս մնալ պատասխանատվությունից…»՝ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի հարցազրույցը «Հրապարակին»:



ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանն ընդդեմ Երեւանի քաղաքապետի. գործարարը դատարանում վիճարկելու է գովազդային վահանակների անօրինական ապամոնտաժումը: Նրանք կարծում են, որ բիզնեսի վերաբաշխում է գնում:



Համամասնական ցուցակներում հայտնվելու համար կենաց-մահու պայքար է ոչ միայն իշխող կուսակցություններում, այլեւ ՀԱԿ-ում. ում է առաջնորդն ընդգրկելու ցուցակի առաջին տասնյակում:



Կոնկրետ նյութեր, կոնկրետ թեմաներ եւ կոնկրետ մարդիկ՝ ահա այս թեմաների շուրջ լրագրողները միշտ խնդիրներ են ունենում  խմբագիրների հետ: «Հրապարակի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի հանձնարարականներին «դեմ» է Գոհար Սիմոնյանը:



Տավուշի սողանքում աշխատող փրկարարներն իրենց վրանային ավանը համեմատում էին Ազատության հրապարակի վրանային քաղաքի հետ. տարբերությունները շատ են:



Պետք է ամորձատել մանկապիղծ Սերոբին, ի տարբերություն ախթալացիների, կարծում է Սերոբի գործով մեղադրող դատախազը:



«32 ատամի» Աշոտ Լյուդվիգովիչը՝ Աշոտ Միքայելյանը, մոռացել է շոու-բիզնեսը եւ քիթ-միթ դզելով է փող աշխատում, ի դեպ, «Սուրբ Մարիամ» առողջապահական համալիրի քթի վիրաբուժության բաժանմունքի վարիչը դժգոհ չէ:



Բազմաթիվ հետաքրքիր թեմաների մասին ավելի մանրամասն՝ «Հրապարակի» շաբաթօրյա համարում: