ԲՀԿ-ի հետ համագործակցության հարցը քննարվե՞լ է

ԲՀԿ-ի հետ համագործակցության հարցը քննարվե՞լ է
Երեկ Սերժ Սարգսյանի նախագահությամբ կայացած ՀՀԿ գործկոմի նիստում քննարկվել է ԲՀԿ-ի հետ հետագա համագործակցության հարցը: Ոմանք անընդունելի են համարել, որ կոալիցիոն հուշագիր ստորագրած ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հրաժարվում է հայտարարել, որ նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին ու հայտարարում է, թե ինքնուրույն է գնալու ընտրության:



ՀՀԿ գործկոմը որոշել է մեկ շաբաթ ժամանակ տալ ԲՀԿ-ին` կողմնորոշվելու եւ Սերժ Սարգսյանին սատարելու մասին հայտարարելու համար: Նիստից հետո ՀՀԿ-ականները խուսափում էին մանրամասներ ասել:



ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Այսօր նախագահ Սարգսյանի գլխավորությամբ շուրջ մեկ ժամ տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվեցին ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր: Քննարկումները շարունակվում են»:



Մեր հստակեցմանը, թե ԲՀԿ-ի հարցը քննարկվե՞լ է, Շարմազանովը հայտարարեց. «Ես ասեցի, որ քննարկումները շարունակվում են»: Ինչպիսին կլինի ԲՀԿ պատասխանը, դեռ հայտնի չէ:



Երեկ մեր հարցին ի պատասխան՝ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանն ասաց, որ իրենք կոալիցիոն որեւէ նման քննարկման մասին տեղյակ չեն: