Շտանգիստի բերեք, թող նախարար դառնա

Շտանգիստի բերեք, թող նախարար դառնա
Պաշտպանության փոխնախարար, Ռազմական ոստիկանության նախկին պետ Վովա Գասպարյանին ուղղված մեր թղթակցի դիտարկումը, թե, չնայած Սեյրան Օհանյանի մարդկային որակներին, թույլ ֆիգուր է համարվում՝ որպես պաշտպանության նախարար, Գասպարյանը, մինչեւ հոգու խորքը վիրավորված, արձագանքել է.



«Փնտրեք մի լավ շտանգիստի ու բերեք-նշանակեք պաշտպանության նախարար, թող մեծ ծանրություն բարձրացնի, օլիմպիական չեմպիոն դառնա, ասեք՝ նա ուժեղ նախարար է: Ի՞նչ է նշանակում «թույլ», Դուք կարծում եք՝ մարդ, որ կռվել է թշնամու դեմ, նրա կենսագրությունը կարա թո՞ւյլ լինի: Թույլ ասողները երեւի թուլա են, դրա համար էլ թուլի նման են խոսում, ուրիշ բան չեմ կարա ասեմ, ո՞նց կարան հերոս տղային, նա Արցախի հերոս է, պատերազմ է անցել, նա մահի աչքերի մեջ է նայել... ի՞նչ է նշանակում «թույլ», ով չաղ ա՝ էն ուժե՞ղ ա»: