«Դիմակահանդես» Երեւանում

«Դիմակահանդես» Երեւանում
Երեկ «Արեւորդի» բնապահպանական փառատոնի «Դիմակահանդես» շքերթն աշխուժացրել էր մայրաքաղաքը: Երթի մասնակիցները վառվռուն զգեստներով քայլել են քաղաքով, վերջում կանգ առել Շառլ Ազնավուրի հրապարակում, որտեղ բացօթյա համերգ է, կազմակերպվել: Գերմանիայի Բրեմեն քաղաքից ժամանած «Կոնֆուսաո» խմբի երաժիշտներն ուրախ ռիթմերով բոլորին հրավիրել են միանալ բնության պաշտպանությանը: Իսկ թղթի թափոններից, մետաղապլաստե տուփերից ու տոպրակներից պատրաստված կենդանիներն ու զգեստները բնությունը խնայելու գաղափարին են ուղղված եղել: