23-ամյա կինը ծերացել է 3 տարում

23-ամյա կինը ծերացել է 3 տարում
Անգամ բժիշկներն են զարմացած, թե ինչպես է ծաղկուն հասակում գտնվող կինը մի քանի տարում ծեր տատիկի վերածվել: 26-ամյա Նգուեն Տխի Ֆյոնգը երեք տարի առաջ ինչ-որ դեղ է գնել դեղատնից, որի օգտագործումից հետո նա օրեցօր կորցրել է իր երիտասարդությունը: Նրա մաշկը կնճռոտվել եւ կախվել է` երիտասարդ Ֆյոնգին նմանեցնելով տարեց կնոջ:



Աղջկա մազերն ու ատամներն անփոփոխ են մնացել, իսկ դեմքի, կրծքի եւ որովայնի հատվածի մաշկը ժամանակից շուտ ծերացել է: Դեռեւս ոչ մի բժիշկ չի կարողացել գուշակել երիտասարդ կնոջ վաղաժամ ծերանալու պատճառը: Վարկածներից մեկը տրադիցիոն դեղամիջոցների երկարատեւ գործածումն է:



Ֆյոնգը մշտապես ալերգիա է ունեցել ծովամթերքներից եւ ստիպված տարբեր հորմոններ պարունակող դեղամիջոցների է դիմել, որոնք էլ կարող էին մաշկային հիվանդության պատճառ դառնալ: Բժիշկները նաեւ չեն բացառում, որ Նգուեն Տխի Ֆյոնգը տառապում է մարդկության համար դեռեւս անհայտ հիվանդությամբ: