Ավտովթար Չարենցի փողոցում. կա երեք զոհ

Ավտովթար Չարենցի փողոցում. կա երեք զոհ
Երեւանում,  Չարենցի փողոցում, այս գիշեր ավտովթար է տեղի ունեցել: Դեռեւս չպարզված հանգամանքներում 482 ԼՕ 68 պետհամարանիշով ծանր բեռնատար ավտոմեքենան բախվել է «Վոլքսվագեն» մակնիշի 02 ՍՍ 256 պետհամարանիշով մեքենային, ինչի հետևանքով «Վոլքսվագեն»-ի վարորդ Գարիկ Հովհաննիսյանը, ուղևորներ Հարութ Բարամյանը և ևս մի տղամարդ (ինքնությունը դեռ պարզված չէ) ստացած վնասվածքներից տեղում մահացել են։ Զոհվածները եղել են մոտ 20-25 տարեկան։



ժամը 04:14-ին «1-03» ծառայությունից է տեղեկություն ստացվել, որ նշված ավտոպատահարի արդյունքում կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։



Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը։ Փրկարարները դիերը դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին։