Իջեւանը քաղաքապետ է ընտրում

Իջեւանը քաղաքապետ է ընտրում
Հոկտեմբերի 14-ին ավարտվեց նոյեմբերի 13-ին կայանալիք Իջեւանի համայնքի ղեկավարի թեկնածուների փաստաթղթերի ներկայացման ժամկետը: Ըստ թիվ 41 ԸԸՀ նախագահ Աիդա Սարգսյանի, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է 5 հոգի: Նրանցից մեկը՝ անկուսակցական  Աշոտ Բեգինյանը, վերջին պահին  ինքնաբացարկի դիմում է ներկայացրել:



Այսպիսով, առաջիկա օրերին մյուս 4 թեկնածուները պիտի գրանցվեն, որից հետո սկսվելու է նախընտրական քարոզչությունը: Ընտրապայքարի մեջ կլինեն Իջեւանի ավագանու անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Ղալումյանը,  Իջեւանի քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարուժան Ներսիսյանը, ՀՀԿ անդամ, «Դավսեր» ՍՊԸ փոխտնօրեն, «Առնար» բարեգործական հիմնադրամի նախագահ Արծրունի Ղալումյանը  եւ Իջեւանի քաղաքապետի տեղակալ, անկուսակցական Կարեն Օթարյանը:



Ակնկալվում է, որ հիմնական պայքարը կծավալվի  Վարուժան Ներսիսյանի եւ Վարդան Ղալումյանի միջեւ: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական թեկնածուն, որպես ավագանու անդամ, իր գործընկերների հետ միասին 2 տարի առաջ անվստահություն էր հայտնել գործող քաղաքապետին: