Վիգեն Սարգսյանը` նախագահի աշխատակազմի ղեկավար

Վիգեն Սարգսյանը` նախագահի աշխատակազմի ղեկավար
Նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 17-ի  հրամանագրով Վիգեն Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից: նախագահի մեկ այլ հրամանագրով Վիգեն Սարգսյանընշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար:



Սերժ Սարգսյանն այսօր հրավիրած խորհրդակցության ժամանակ աշխատակազմին ներկայացրել է նոր ղեկավարին և մաղթել հաջողություններ՝ վստահություն հայտնելով, որ  Վիգեն Սարգսյանը կկարողանա հաջողությամբ իրականացնել իր առջև դրված խնդիրները և առավելագույնս արդյունավետ կազմակերպել աշխատակազմի գործունեությունը:



Վիգեն Ալեքսանդրի Սարգսյան



 Ծնվել է 1975թ. Մայիսի 10-ին, Երևանում, բժիշկների ընտանիքում:



 Մասնագիտական գործունեություն`



27.01. 2009–17.10.2011



Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ



  • Արտաքին քաղաքականություն


  • Ազգային անվտանգության խնդիրներ


  • Սփյուռք


  • Մշակույթ, գիտություն, կրթություն, սպորտ




2003.03 – 2009.01



Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական



2001–2011թթ.



Հայաստանի ամերիկյան համալսարանի հրավիրված դասախոս   



  • Միջազգային իրավունք


  • Միջազգային հարաբերություններ


  • Պետական կառավարման համակարգ




2000.10 – 2003.03



Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի և ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական



1995.10 – 1998.08



Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի օգնական և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական /1998/



Կրթություն



1998-2000, Մեդֆորդ, Մասաչուսեթս, ԱՄՆ



Իրավունքի և դիվանագիտության արվեստների մագիստրոս



Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչեր դպրոց, Թաֆթս համալսարան



  • միջազգային իրավունք,


  • միջազգային կազմակերպություններ


  • միջազգային անվտանգություն


  • Թեզ` “Լեռնային Ղարաբաղը երեկ, այսօր և վաղը. Իրավական խնդիրներ”




1992-1999



Դիպլոմ (1997) և միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան  (1999),



Երևանի պետական համալսարան



  • Դիվանագիտության պատմություն,


  • միջազգային հարաբերություններ


  • Թեզ` “Միջխորհրդարանական կազմակերպությունների դերն ու նշանակությունն արդի միջազգային զարգացումներում”:




1992-1996, Սանկտ-Պետերբուրգ, ՌԴ



Քաղաքացիական ծառայության հյուսիս-արևմտյան ակադեմիա



  • Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում


  • Անձնակազմի կառավարում


  • Թեզ` “Քաղաքացիական ծառայողների ընտրության և ուսուցման սոցիալ-հոգեբանական խնդիրներ”




Պարգևներ`



  • Ֆրանսիայի արժանիքների շքանշան (2008թ., Ֆրանսիական Հանրապետության Նախագահի հրամանագիր)


  • Մովսես Խորենացու մեդալ (2007)` հայկական պետականության կայացման գործին երկարամյա ներդրման համար


  • Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագիր (2007)


  • Ֆրանսիական Հանրապետության Նախագահի շնորհակալագիր (2007)


  • Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շնորհակալագիր և մեդալ (2007)


  • Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալ (2006)


  • Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագիր (2004)