Կարապետիչը միանում է ՀԱԿ-ի՞ն

Կարապետիչը միանում է ՀԱԿ-ի՞ն
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի կարծիքով, ԺԿ-ի միանալը ՀԱԿ-ին կհզորացնի վերջինիս ակցիաները: Կարապետիչի դիտարկմամբ, ՀԱԿ-ը ռեալ ուժ է: Հոկտեմբերի 28-ին ԺԿ-ն միանալու է ՀԱԿ հանրահավաքին: «Որքան էլ կոալիցիան ասի, թե ժողովրդի վիճակը լավ է, մենք գիտենք, որ այդպես չէ: Մոնոպոլիան գլուխ է բարձրացնում: Ընտրություններին մասնակցելու են երկու ուժ` իշխանությունն իր կեղծիքներով ու փողով, եւ ընդդիմությունը, որ պիտի միավորվի»,- ասել է  ԺԿ առաջնորդը: Իր հերթին ՀՀՇ ղեկավար Արամ Մանուկյանն ասել է, որ  ՀԱԿ-ը պատրաստ է քաղաքական բոլոր ուժերի, քաղաքական լիցք ունեցող անհատների հետ ավելի ընդլայնել իր համագործակցության դաշտը: Փաստորեն, ՀԱԿ-ն ընդունեց ԺԿ-ի առաջարկը: