11 նոր դատավորներ

11 նոր դատավորներ
Երեկ Սերժ Սարգսյանի հրամանագրով 11 նոր դատավորներ են նշանակվել: Դրանց մեջ հետաքրքիր անուններ կան՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի որդին՝ Էդուարդ Ամալյանը, ՀՀ լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանի որդին՝ Սարգիս Երիցյանը, եւ նախագահի թիկնազորի պետ Կրակեմ Հրաչի որդին՝  Դավիթ Հարությունյանը: Մի քանի գործող դատավորներ էլ առաջխաղացում են ունեցել՝ ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխվելով վերաքննիչ ատյան: Օրինակ՝  Կենտրոն, Նորք-Մարաշի դատավոր Գագիկ Ավետիսյանը, որը «հոկտեմբերի 27»-ի գործով մեղադրողների խմբում էր, ապա «մարտի 1»-ի գործերն էր քննում: