Լիսկան մտադիր է գրավել Մոսկվան

Լիսկան մտադիր է գրավել Մոսկվան
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այս օրերին Մոսկվայում է: Մեր տեղեկություններով, նա ցանկություն ունի Մոսկվայում ապրող սյունեցիներին ներգրավել «Սյունիք» հայրենակցական միության մեջ: Այդ միությունը ստեղծել է ինքը՝ Ս. Խաչատրյանը, եւ նպատակ ունի դրսում ապրող սյունեցիների ֆինանսական ներդրումները բերել մարզ: Մի խոսքով, Լիսկան մտադիր է գրավել Մոսկվան: Սյունիքի մարզպետը նաեւ բուժհետազոտություն է անցնելու այնտեղ: Հիշեցնենք, որ ամռանը Երեւանում նրան վիրահատել էր Ալլա Պուգաչովային վիրահատած բժիշկը՝  հայազգի սրտաբան Բագրատ Ալեքյանը: