Խոսրով Հարությունյանը հույս ունի ընդգրկվել ՀՀԿ-ո՞ւմ

Խոսրով Հարությունյանը հույս ունի ընդգրկվել ՀՀԿ-ո՞ւմ
Հայաստանի քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը, մեր տեղեկություններով, հույս ունի ընդգրկվել ՀՀԿ համամասնական ցուցակում: Նա Սերժ Սարգսյանին խոստացել է իր հռետորական ողջ կարողություններն ի սպաս դնել հանուն ՀՀԿ-ի: Սակայն ՀՀԿ մեր աղբյուրների փոխանցմամբ, Սարգսյանը մտադիր չէ նրան ընդգրկել համամասնական ցուցակի անցողիկ տեղերում, այլ ուզում է առաջարկել մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու տարբերակը:



«Մենք համագործակցում ենք ՀՀԿ-ի հետ 1997-ից, եւ այդ համագործակցությունը չի ընդհատվելու նախընտրական փուլում: Վերջ: Այլեւս ասելիք չունեմ»,- երեկ մեր հարցին՝ Դուք ընդգրկվելո՞ւ եք ՀՀԿ ցուցակում, պատասխանեց Խոսրով Հարությունյանը: Ի դեպ, նա ժամանակին Երեւանի Կենտրոնում առաջադրվել է մեծամասնական ընտրակարգով եւ ջախջախիչ պարտություն կրել Խաչատուր Սուքիասյանից: