Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Հանրային հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակներում
Հայոց ազգային բանակ, հայկական զինված ուժեր. բոլորիս երազանքը շուրջ 20 տարի առաջ կյանքի կոչեցինք և հպարտ ենք դրա համար: Ազատ, անկախ և արժանապատիվ ապրելու համար, իհարկե, հարկավոր է ունենալ ազգային զինված ուժեր` սա հայկական պետություն ունենալու համար անվիճարկելի կարևորագույն պայման է:
Իհարկե, յուրաքանչյուր հայ քաղաքացի պետք է և պարտավոր է մասնակցել հարենիքի պաշտպանությանը: Սակայն դա չի նշանակում, որ հանուն հայրենիքի պաշտպանության ստեղծված զինված ուժերի ղեկավարները կարող են իրենց և բանակի արատների մասին ահազանգողներին լռեցնելու և բանակում սպանություններ կատարողներին չբացահայտելու արտոնություններ ունենալ, կամ բանակը կարելի է օգտագործել ավտորիտար ռեժիմը սպասարկելու, այս կամ այն գեներալի ու սպայի ունեցվածքը բազմապատկելու համար:
Այս իրողությանը գումարվել է ներկայիս երկու հայկական պետությունների ինքնիշխանությունը սահմանափակելու, մեր ազգային անվտանգությունը թուլացնելու ոչ պակաս վտանգավոր քաղաքականություն ևս, այն է` հայրենի հողը «Մադրիդյան սկզբունքներով» օտար զինված ուժերին հանձնելու փորձը և հայրենիքում գտնվող այլ օտար զինված ուժերի ներկայության խրախուսումը` առանց ազգային շահը հաշվի առնող փոխհատուցման:
Իսկ ինչ կարող է և պետք է անի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, թեպետ նա Հայաստանի նույնպես չընտրված նախագահներից է:
առնվազն նա պարտավոր է.
Պահանջել իրավական գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի 2008 թվականի մարտի 1-ի հրամանագրին, որի հետևանքով օգտագործվեցին Հայաստանի զինված ուժերը, և սպանվեց պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինակոչիկը:
Հայկական բանակից իսպառ ազատել իրենց ունեցվածքը բազմապատկող գեներալներին և սպաներին` պահանջելով նրանց գործողություններին տալ իրավական գնահատական:
Անկախությունից ի վեր հայկական բանակում սպանված յուրաքանչյուր զինվորի հարազատներից անհատական ներողության հայցում, բոլոր չբացահայտված սպանությունների վերաբերյալ առանձին-առանձին իր կարծիք-գնահատականի հրապարակում և հաշվետվություն, թե ինչու մինչ օրս չեն բացահայտվել այդ սպանությունները:
Եթե նա չսկսի իրագործել օրակարգում առկա հանձնարարականը` հայկական բանակի առողջացումը, ինչպես նաև չհրաժարվի իր կողմից ստորագրված հակահայկական փաստաթղթերից, և շարունակի իր խոսափողների միջոցով հանրությանը մոլորեցնելու անբարո քաղաքականությունը ու իր ենթակայության տակ գտնվող արդարադատության համակարգի միջոցով քաղաքացիական ընդվզող խմբերի և սպանված զինվորների հարազատների բողոքների ճնշման փորձերն ու հետապնդումները, ապա օրակարգը կենսակոչող ժողովուրդը առանց նրա էլ կիրականացնի իր արդար ծրագիրը, որին չմասնակցելու դեպքում Սերժ Սարգսյանը հնարավորություն չի ունենա մեղմելու իր մեղսակցությունը բանակում տիրող այսօրվա իրավիճակի և չընտրված նախագահ հանդիսանալու հակազգային իրողության համար:
Հայտարարությունը եթեր կհեռարձակվի «Հ1» հեռուստաընկերությամբ 2011թ. հոկտեմբերի 23-ին:

Կարծիքներ