Ո՞վ կդառնա «Արմենպրես»-ի տնօրեն

Ո՞վ կդառնա «Արմենպրես»-ի տնօրեն
Այնպես է ստացվել, որ եւ իշխանությունն է դժգոհ «Արմենպրես» պետական լրատվական գործակալության ու նրա տնօրեն Հրայր Զորյանի աշխատանքից, եւ աշխատակիցներից բողոքներ կան՝ անգամ գրավոր: Օրեր առաջ մենք անդրադարձել էինք այդ բողոքներին: Մեզ հասած լուրերով, վերջերս այստեղ ստուգումներ են իրականացվել:



Հատկապես ուսումնասիրվել են «Արմենպրեսի» հաշվապահությունը, ֆինանսական գործունեությունը, քանի որ բողոքների մի մասն էլ վերաբերում է ֆինանսական չարաշահումներին:



Դրանց արդյունքների մասին դեռ չեն հայտարարում, սակայն, մեզ հասած լուրերով, քննարկվում է «Արմենպրեսի» նոր տնօրեն նշանակելու հարցը: Շրջանառվող անուններից է վարչապետի օգնական, մամուլի հարցերով զբաղվող Արամ Անանյանի՝ Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի որդու անունը: