Բանդայի ուղեղը

Բանդայի ուղեղը
Վերջերս ձերբակալված բանդայի պարագլուխ Արտյուշա Հակոբյանի հայրը՝ Սուրիկ Հակոբյանը («Գառնիի Սուրիկի լավաշի» տերը), երեկ հանդիպել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Հակոբյանը մեր թղթակցին հայտնել է, թե ինքն է խնդրել, որ հանդիպեն: Նա ոստիկանապետին հարցրել է՝ ինչո՞ւ եւ ո՞վ է ուզում իր որդուն բանդայի պարագլուխ «սարքել», քանի որ «Գառնիի լավաշի» սեփականատերը պնդում է, որ իր երկու որդիներն էլ, որոնք ձերբակալվել են բանդայի գործով, անմեղ են:



«Ասեցի՝ բայց տղուս տնից մի բան գտե՞լ եք՝ չէ, ո՞վ ա ցուցմունք տվել իմ տղու մասին, որ ասում են պարագլուխն է եղել: Ասենք մեկը ճանաչո՞ւմ է նրան, տեսե՞լ ա, որ ինքն էնտեղ ա եղել, որ ուզում են պարագլուխ սարքել՝ չէ: Ըտենց խոսում էինք՝ էս կողմ, էն կողմ: Սարգսյանն ասեց՝ ոչ ոք չի ասում, բայց դե ինքն ուղեղն ա եղել, իրան չեն տեսել: Բայց ըտենց բան ո՞նց ա լինում» ,- զարմացած պատմել է Սուրիկ Հակոբյանը, նաեւ հավելել.



«Ես էլ մի քիչ նեղացած էի, ասեցի. դուք ինչ ուզեք՝ մարդու վրա շառ կանեք, կծեծեք, կբռնեք-կտանեք»: