Կազմը միշտ նույնն է

Կազմը միշտ նույնն է
Տարվա այս սեզոնին հարսանիքներն այնքան շատ են, որ հայտնի «Օջախ» ռեստորանում ոչ մի ազատ օր չկա, դեռ ամիսներ առաջ են հարսանիքի համար սրահի հայտ ներկայացնում: «Օջախում» աշխատող մատուցողներից մեկը, որ մշտապես սպասարկում է հարսանիքների սեղանները, հետաքրքիր դիտարկում է արել: Ասել է. «Էս հարսանիքներում մենակ հարսն ու փեսան են փոխվում, մնացած կազմը միշտ նույնն է»: