Մտել է «Բարգավաճ Հայաստա՞ն»

Մտել է «Բարգավաճ Հայաստա՞ն»
Վերջերս լուրեր են պտտվում, որ Լինսի հիմնադրամի ճանապարհաշինարարական ծրագրի ղեկավար էդվարդ Բեզոյանը մտել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն: Մեր հարցին ի պատասխան, սակայն, նա կտրականապես հերքեց դա: «Ոչ մի այլ գործով չեմ զբաղվել ողջ գիտակցական կյանքս ու չեմ զբաղվելու, ոչ մեկին չեմ հարում, առանձին մարդ եմ: Նման որեւէ խոսակցություն չի եղել, ոչ ոք ինձ չի դիմել ու չի առաջարկել, ոչ էլ ես պատրաստվում եմ ինչ-որ տեղ մտնել: Ես զբաղվում եմ դասախոսական աշխատանքով ու իմ գործունեությամբ»:



Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 1-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Բեզոյանի տան վրա,  տարել էին 180-200 հազար ԱՄՆ դոլարի ոսկյա եւ արծաթյա զարդեր եւ մոտ 60 հազար դոլար: Գողոնը վերադարձվե՞լ է՝ հարցրինք: Բեզոյանը հայտարարեց. «Դիմեք ոստիկանություն, էդ հարցերն ինձ էդքան բան չի անում»: