Պաշտո՞նն է պահպանում

Պաշտո՞նն է պահպանում
ՀՀ քաղաքական վերնախավի ներկայացուցիչները ռուսական պաշտոնական շրջանակների հետ իրենց ցանկացած շփում համարում են խոշոր հաջողություն, որը կարող է կանխորոշել իրենց դերակատարումը  ներքաղաքական գործընթացներում: Հոկտեմբերի 18-ին Տիգրան Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել էր ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին, որի ժամանակ ՌԴ վարչապետը մի քանի ջերմ խոսք է շռայլել Հայաստանի հասցեին եւ արձանագրել, որ «ձեռք են բերվել ապագային միտված նոր պայմանավորվածություններ»: Տ. Սարգսյանի գերխնդիրը խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնը պահպանելն է, եւ հնարավոր է, որ այդ պայմանավորվածությունը վերաբերում է հենց դրան: