Նախ ծառայել է պետք

Նախ ծառայել է պետք
ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Կարեն Ավագյանը, որը համատեղության կարգով նաեւ ԱԺ պատգամավոր է, երեկ ԱԺ ամբիոնից դասեր էր տալիս նրանց, ովքեր քննադատում են բանակում տիրող բարքերը եւ դրա հետեւանք մարդկային կորուստները: «Բանակը սրբություն է», «Մարդ եղեք». այսպիսի բարոյախրատական կարգախոսներով է համեմել իր խոսքը Ավագյանը: Իսկ ի՞նչ գիտի Ավագյանը, թե ինչ բան է բանակը, եթե նույնիսկ մեկ օր չի եղել բանակում եւ մոտավոր պատկերացում անգամ չունի այնտեղ տիրող իրական բարքերի մասին:



Ավագյանի կենսագրությունից պարզ է դառնում, որ նա սովորել է Բժշկական համալսարանում, հետո՝ ասպիրանտուրայում, ապա պաշտպանել թեկնածուական թեզը եւ այդ խիստ դասական ճանապարհով խուսափել բանակային ծառայությունից:



Մենք, իհարկե, դեմ չենք, որ ՀՀԿ-ականները բանակը հայտարարեն սրբություն, բայց գոնե դա պետք է անեն մարդիկ, ովքեր «սրբության» հրեշտակների հետ շփվել են նորակոչիկ զինվորի, այլ ոչ ՀՀԿ-ական պատգամավորի կարգավիճակում: